Կարող է դատապարտվել ցմահ

18:32 | Փետրվար 03, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է բժիշկ Աշոտ Գրիգորյանի գործով դատաքննությունը: Նա մահացել էր
նախորդ տարվա հունիսի 26-ին, ժամը 23:00-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեռեւս նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արտակ Կարապետյանը նշել էր, որ ինքը համաձայն չէ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, եւ որ կատարվածը դիտավորյալ սպանություն չի եղել:

Արտակ Կարապետյանը մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Ըստ մեղադրանքի՝ Արտակ Կարապետյանը ծեծել է բժշկին, երբ ուշացել է շտապօգնությունը

Ի դեպ, նախորդ դատական նիստերի ժամանակ, ամբաստանյալը հրաժարվել էր մեղադրական եզրակացության հետ ծանոթանալուց, սակայն այսօրվա կայացած նիստում, նրա պաշտպան Թամարա Յայլոյանը դատարանից խնդրել է իր պաշտպանյալին տրամադրել մեղադրական եզրակացության կրկնօրինակը,

Այս միջնորդությունից հետո դատական նիստը հետաձգվել է: Այն կկայանա փետրվարի 20-ին:
Մանրամասները տեսանյութում:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100