Հայտնի են դարձել սեպտեմբերի 7-ին Մոսկվայի թիվ 501 դպրոցում 11-րդ դասարանցի աշակերտ հայազգի Էդուարդ Մարկարյանի սպանության մանրամասները:
Էդուարդ Մարկարյանը սպանվել է ադրբեջանցի Մաhմեդ Մ.-ի հետ կռվի ժամանակ: Ըստ նախաքննության, տղաների միջեւ կռիվը ծագել է առավոտյան կոշիկի պատճառով: Էդուարդի մայր Ալլա Մարկարյանը իրավապահներին պատմել է, որ տղան դպրոց է գնացել առանց երկրորդ զույգ կոշիկի: Երբ համադասարանցիները նրան հարցրել են պատճառը, տղան պատասխանել է. «Ես այստեղ սովորում եմ 11 տարի եւ կարող եմ առանց երկորդ զույգ կոշիկի ման գալ»:
Այս պատասխանը զայրացր ել է դպրոցում մոտ մեկ տարի սովորող ադրբեջանցի Մահմեդին, որը հայտարարել է, թե դպրոցում ինքն է գլխավորը: Բանավեճը հասունացել է եւ մի քանի ժամ անց տեղափոխվել դպրոցից դուրս:
Տղաները իրենց հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ հանդիպմանը գնացել են դանակներով, բայց դրանք չեն օգտագործել:
Դատաբժշկական փորձագետների տվյալներով, Էդուարդ Մարկարյանը մահացել է սրտանոթային անբավարարվածությունից, երբ Մաhմեդը նրան գցել է գետնին, նստել կրծքավանդակին ու հարվածներ տեղացել:
Հարվածի պահին Էդուարդի սիրտը սեղմվել է ու այլեւս չի բացվել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները միայն արձանագրել են տղայի մահը:
Էդուարդի համադասարանցիները պատմել են, որ Մաhմեդը դեռ առավոտյան դպրոց է եկել ոչ սթափ:
Որոշ լրատվամիջոցներ էլ հաղորդում են, որ մի խումբ ադրբեջանցիներ շրջապատել են երեք դպրոցականների, նրանց միջից ընտրել ազգությամբ հայ Էդուարդին եւ օղակի մեջ առել: Հետո Մաhմեդը, որը զբաղվում է ըմբշամարտով առաջ է եկել ու մոտ 10-15 րոպե ծեծել տղային:
Իր ընկերներին նա հրամայել է տեղի ունեցածը տեսանկարահանել բջջային հեռախոսով: Ըստ լուրերի, ներկայումս այդ տեսագրությունը կցված է գործին:
Նշենք, որ Մահմեդը դեպքի վայրից տարել են ոստիկանություն, սակայն մոտ 5 ժամ պահելուց հետո բաց են թողել` երկրից դուրս չգալու ստորագրությամբ:

