Մետրոյում ծուխ էր

12:11 | Սեպտեմբեր 08, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի փոխարեն գնացքը անմիջապես կայանում է «Բարեկամություն» կայարանում: «Բաղրամյան» հատվածում հնարավոր չէ անգամ մի քանի րոպե կանգնել ծխի պատճառով:

Ժամը 10:30-ի սահմաններում մետրոյի այս կայարանում լուսավորության վահանակի մալուխների կարճմիացում է տեղի ունեցել, սակայն հոսանքի անմիջապես անջատումից արդյունքում այն չի հասցրել հրդեհի վերածվել:

Դեպքի վայրում աշխատող ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը «Ա1+»-ին ասաց, որ վիրավորներ եւ տուժածներ չկան, դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո տարհանվել են մարդիկ:
«Հրդեհաշիջում չի իրականացվել, դրա անհրաժեշտությունը չի եղել: Այս պահի դրությամբ վտանգավոր ոչինչ չկա: Ծուխը հեռացնելուց հետո մետրոպոլիտենը կգործի նորմալ հունով, իսկ ծխապատ գոտին մեծ մակերես չի զբաղեցնում»,- ասաց նա:

Ի դեպ, այնտեղ աշխատում էին 6 հրշեջ մեքենաներ: Հրդեհի պատճառները կպարզվի փորձաքննության արդյունքում:

 

Share |
Rambler's Top100