«Հայտնի օրենք դզող փչողը»

15:14 | Սեպտեմբեր 08, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ի առաջիկա նիստերի օրակարգում չի ընդգրկվի:

Այսօր Աժ Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովն նիստում որոշեց 15 օրով հետաձգել օրենքի ընդգրկումը ԱԺ- օրակարգ` խորհրդարանական լսումներ անցկացնելու համար: Որոշումը ողջունեց նաեւ քննարկմանը ներկա Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

Ի՞նչ զիջումների է պատրաստ նախարարը «Լեզվի մասին» օրենքում. հարցին` Աշոտյանը պատասխանեց. «Մենք ճակատամարտի չենք ելել, որ զիջումներ անենք: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իր քաղաքական, հասարակական կարիերայի սկիզբ է հանդիսանում այս օրինագիծը, մաղթում եմ հաջողություն, մենք այլ խնդիր ենք լուծում` նման տեսակի կրթական ծառայությունների թույլտվությունը»:

Օտարալեզու դպրոցներին դեմ արտահայտվողներին, մասնավորապես ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը» Արմեն Աշոտյանը խնդրեց նախքան խորհրդարանական լսումները ծանոթանալ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծին. «Այն մտավախությունները, որ ունենային նաեւ իմ ՀՀԿ-ական գործընկերները փոփոխության է ենթարկվել: Սա է մեր համատեղ ինտելեկտուալ աշխատանքի որակական չափանիշը` քննադատել այն, ինչը չեն կարդացել»:

Աշոտյանը հարկ համարեց մեկ անգամ եւս ընդգծել. «ՀՀ-ում կրթության, դաստիարակության լեզուն հայերենն է»:

Աժ Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովն այսօր քննարկեց նաեւ «ՀՀ ԳԱԱ-ի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագծերը: Հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով «ՀՀ ԳԱԱ-ի մասին» օրենքով ակադեմիայի նախագահին ավելի մեծ լիազորություններ է տրվում, քան հանրապետության նախագահին. «Ի՞նչ ուզի անի, դա է ձեր ուզա՞ծը»: Տիկին Բախշյանը գտնում է, որ տարբեր բուհերի դասախոսները, գիտական գործունեություն ծավալողներ, ավելի մեծ թվով աշխատություններ են հրատարակում, հոդվածներ հրապարկում, քան ԳԱԱ անդամները: Ի դեպ, Աժ Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի այսօրվա քննարկմանը ներկա Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանին Անահիտ Բախշյանն անվանեց «հայտնի օրենք դզող փչող». «Մենք, ընդդիմադիրներս ինչ ներկայացնում ենք, պարոն Մալխասյանը այնպես է լղոզում»,- ասաց նա: Իսկ պարոն Մալխասյանը տիկին Բախշյանի որակումներն ընդունեց հումորով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100