Ո՞ւմն է Հանքավանի անտառը

16:07 | Սեպտեմբեր 06, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնն արձագանքեց Հանքավանի անտառում մասսայական հատումների մասին «ԷկոԼուր»-ի ահազանգին:

Կենտրոնի օպերատիվ ստուգումների արդյունքում պարզվել է, որ հատվել է 42 ծառ` 28 սոճի, 9 կեչի եւ 5 կաղնի: Նյութերը փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը:

Ի դեպ, Հանքավանի անտառը պաշտոնական փաստաթղթերում անտառ չի համարվում եւ արոտավայրի եւ գյուղատնտեսական հողերի կարգավիճակով տրվել է Հանքավան համայնքին: 2006թ. այդ տարածքները վաճառվել են անհայտ անձանց:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100