Սեպտեմբերի 11 -ից հոկտեմբերի 22-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը:
Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի ընթացքում կհնչի Բրամսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ստեղծագործությունը` ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի մասնակցությամբ և Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10 ստեղծագործությունը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Փառատոնը կայանալու է Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

