Կընդունի՞ վարչական դատարանը հայցադիմումը

19:39 | Սեպտեմբեր 02, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալ. Թամանյանի թանգարանում այսօր հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր միացել են «Ուսանողական այգում» ընթացող շինարարական աշխատանքների դեմ պայքարին: Քաղաքացիները որոշել են ՀՀ վարչական դատարանին կոլեկտիվ հայց ներկայացնել:

Թանգարանում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում քաղաքացիները իրենց հուզող հարցերն էին ուղղեցին փաստաբան Վահե Գրիգորյանին:

Շարժման ակտիվ մասնակից Սոնան ասաց, որ հայցը դատարան կուղարկեն մյուս շաբաթվա մեջ:

«Եթե վերևից չզանգեն դատավորին և ճնշում չգործադրեն, դատավորն էլ գործի անկախ ու արդար, ապա հայցը կարծում եմ` կընդունվի և կլուծվի ի օգուտ այն բոլոր քաղաքացիների, որոնց իրավունքները խախտվել են այդ շինարարության հետևանքով»,-ասաց նա:

Հայցադիմումին միացել են նաև այնպիսի հայտնի մտավորականներ ու արվեստագետներ ինչիսիք են` Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամներ ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Ադոլֆ Մանթաշյանը, Վիլեն Հակոբյանը, Գևորգ Բրուտյանը, պրոֆեսորներ Ալեքսանդր Մանասյանը, Գուրգեն Հարությունյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, բնապահպան Կարինե Դանիելյանը:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100