Օրերս Շենգավիթի համայնքի բնակիչ Աշոտ Առաքելյանը իր տան տարածքում գյուռզա տեսակի օձ է սատկացրել:
«Աշխատանքից դուրս եկա, տեսնեմ մի հատ օձ իր համար գնում ա: Անմիջապես սատկացրի: Էս տարածքում օձերը շատ են, արդեն սովորել ենք, շատ ենք սատկացրել»,-ասաց Աշոտը:
Ըստ Առողջապահության նախարարության` այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 75 դեպք: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 19 դեպք: Բարեբախտաբար զոհեր չկան: Այն Արմավիրի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում գրանցվել են համապատասխանաբար 14, 13 և 10 դեպքերով: Լոռու, Տավուշի և Կոտայքի մարզերում գրանցվել են 5-ական օձի խայթոցի դեպքեր: Վայոց ձորում գրանցվել է 1 դեպք, իսկ Երևանում 3:
Դեպքեր չեն գրանցվել միայն Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:
Տուժածներից 73-ը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Երկուսի կյանքը չի հաջողվել փրկել: Մահացու դեպքերից մեկը գրանցվել է Սյունիքի մարզում, իսկ մյուսը` Գեղարքունիքում:

