Հաջորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում պետք է քննարկվեն Ամենայն հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագծերը: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
Նրա խոսքերով` սա Հայ առաքելական եկեղեցու կողմից ներկայացվող տարբերակն է, եւ որին եկեղեցին հավանություն է տվել:
Հիշեցնենք, որ նստավայրը կառուցվելու է Սբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ` Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում. հենց այնտեղ, ուր մինչեւ 2007 թ. հառնում էր Լեզվի ինստիտուտի շենքը:
Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը եւ Սուրբ Աննա եկեղեցին կկառուցվի Հրայր եւ Աննա Հովնանյանների ֆինանսական աջակցությամբ:

