Բնապահպանների բողոքը կհասնի Լոնդոն

14:45 | Օգոստոս 31, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փրկենք Թեղուտը», «European Bank-BTБ» հանցավոր համագործակցություն պաստառներով Թեղուտի պաշտպանության խմբի անդամները այսօր բողոքի ակցիա անցկացրին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի առջեւ:

Նրանք մտահոգված են Հայաստանում ՎՏԲ բանկի կողմից Թեղուտի անտառի շահագործման խնդրահարույց ծրագրի հնարավոր ֆինանսավորմամբ:ՎՏԲ բանկը հանդիսանում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկառու:

Բնապահպան Մարիամ Սուխուդյանի խոսքերով` ՎՏԲ Հայաստան բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 10 մլն ԱՄՆ դոլար է ստանալու: Իսկ ՎՏԲ-ն պատրաստվում է 250 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել ԷՅ ՍԻ Փի ընկերությանը` Թեղուտում 12 տարի պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով:
Իրենց մտահոգությունները այսօր նրանք հայտնեցին Վերակառուցման եւ զարգացման բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգինին:

Գրասենյակի ղեկավարը խոստացել է, որ նամակը կփոխանցեն Լոնդոն` ուսումնասիրելու համար: Վերջինս ասել է, որ կիսում է մտահոգությունները, բայց պետք է ուսումնասիրեն եւ քննարկեն:
Բայց կոնկրետ ժամկետներ դժվարացել է նշել:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե բանկը չվերանայի իր դիրքորոշումը, ակցիաները ավելի մեծ մասշտաբով կկայանան եւ Երեւանում եւ Եվրոպայում` բանկերի առջեւ:

Ի դեպ, այսօրվա ակցիային ոչ մի ոստիկան չկար:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100