Մինչև հոկտեմբերի 31-ը Orange-ի հաճախորդները կարող են ձեռք բերել հատուկ Orange-ի համար արտադրված և բրենդավորված Nokia, Samsung և Alcatel նոր հեռախոսներ ընդամենը 1 դրամով:
Դրա համար պարզապես որևէ Orange խանութում պետք է լիցքավորել հաշիվը 8000 կամ 12000 դրամով: Լիցքավորված ողջ գումարը բաժանորդները կարող են օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից օգտվելու համար մինչև 2011թ. մարտի 1-ը:
Ընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ «Խոսենք» և «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները սեպտեմբերի 1-ի ամբողջ օրվա ընթացքում կարող են զանգեր կատարել դեպի շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի բոլոր տեղական ցանցեր ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:
Ավելին, նույն 1 դրամ/րոպե սակագինը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը դեպի բոլոր Orange համարներ կատարված զանգերի համար:

