Կարապի լճի կամրջակի մոտ գտնվող ուռենին «անհետացել է»:
Պարզվում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցից առաջ Երևանում անցկացվող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառը կտրվել է:
«Ծառը միայն կեղևի վրա էր մնացել: Ամբողջը ներսից փտել էր: Ցանկացած պահի կարող էր ընկնել»,-ասաց Երևան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը:
Նրա խոսքերով` գարնանը հենց նույն տեղում նախատեսվում է տնկել նոր ուռենի:

