Վթար Օպերայի մոտ

21:13 | Օգոստոս 27, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 20-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Սայաթ-Նովա փողոցի սկզբնամասում: Միմյանց են բախվել Յագուար մակնիշի   ավտոմեքենան եւ   տաքսի ծառայության Վազ 2107 մակնիշի մեքենան:

 Տաքսու վարորդին եւ ուղեւորին տեղափոխել հիվանդանոց; Մինչ այս պահը դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկանները, որոնք մի քանի րոպե առաջ տեղափոխեցին  տաքսի մեքենան:

Ըստ ականատեսների` բախումն այնքան ուժգին է եղել, որ մոտակա սրճարաններից դուրս են վազել:

Share |
Արխիվ
Rambler's Top100