Կլոր սեղան

16:18 | Հուլիս 29, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղը Երեւանում Սփյուռքի նախարարությունը կազմակարպում է «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Կլոր սեղանին կմասնակցեն ՀՀ արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտակ Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության մշակույթի ու հումանիտար համագործակցության վարչության պետ Եղիշե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ճուղուրյանը, ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից և այլք:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Զեկույցներով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, Դեյվիդ Բրեքսթոնը (Իսրայել), Գեորգիոս Ֆլորենթիսը (Հունաստան) և Օլեգ Գաբրիելյանը (Ռուսաստան):

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100