Դանակահարություն

17:24 | Հուլիս 29, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 27-ին 25-ամյա Արթուր Հ.-ն ծակած-կտրած վերքով դիմել Է թիվ 6 բժշկական կենտրոն:

Նա հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է իրենց գյուղի դաշտում ապակու վրա վայր ընկնելու հետևանքով: Բայց ըստ ոստիկանության հաղորդագրության` ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Այգեստան գյուղի դպրոցի բակում 25-ամյա Ռոման Մ.-ն վիճաբանել է Արթուր Հ.-ի հետ, որի ընթացքում Ռոման Մ.-ն դանակով հարվածել է Արթուր Հ.-ի հետույքին ` պատճառելով վնասվածք:
Արթուր Հ.-ին տրվել դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոման Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100