Առաջարկում են բոյկոտել բանկը

14:58 | Հուլիս 29, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել:

«Ողջունելով Թեղուտի պաշտպանության համար երկարատեւ պայքար մղող հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին` այն համոզումին ենք, որ այն բանկերը, որոնք կֆինանսավորեն Թեղուտի հանքավայրի շահագործումը, կգործեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական ՙՎՏԲ՚ բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը: Իսկ եթե ցինիզմը հասնի այն աստիճանի, որ, այնուամենայնիվ, ՙՎՏԲ՚ բանկը հանդգնի իրականացնել Թեղուտի խայտառակությունը, ապա լիարժեքորեն բոյկոտել այդ բանկը` ազգային գիտակցության մեջ նրա ներկայությունը persona non grata համարելով Հայաստանի Հանրապետությունում»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100