«Գազել»-ն ու «Զիլ»-ը բախվել են

11:35 | Հուլիս 29, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 28-ին, ժամը 15.16-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Գազել» մակնիշի 1677 Լ պետհամարանիշի եւ «ԶԻԼ-130» մակնիշի 069 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Գազել» ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Կարո Հակոբյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ Կ. Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Տեղեկացնում է Հայաստանի Փրկարար ծառայությունը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100