Հուլիսի 27-ին Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում` Մարմարիկ գետում, ջրահեղձ է եղել քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 20.33-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 1991 թ. ծնված Էդգար Պողոսյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Օձի խայթոց
Հուլիսի 27-ին Վանաձորի "1-03" ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.20-ին անհայտ տեսակի օձի խայթոցով թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Նոր Խաչակապ գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Բորիս Հարությունյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Հայտնում են Հայաստանի Փրկարար ծառայությունից:

