Ինքնասպանությո՞ւն, թե՞…

13:23 | Հուլիս 28, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին' ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում:

Կատարվում է հետաքննություն:

Չնայած սրանք նախնական տվյալներ են, սակայն 31-ամյա երիտասարդի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Մայրը լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ որդին խնդիրներ է ունեցել սպաների հետ:

Արտակ Նազարյանը լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: Ցավակցում ենք նրան ու նրա հարազատներին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100