Երեկ երեկոյան ժամը 20-ի սահմաններում, Երեւան-Ապարան ավտոմայրուղու 13 կմ-ին` Արտաշավան գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:
Միմյանց են բախվել «Ֆորդ-տրանզիտ» (1092 Լ) եւ «Վազ-21063» (03UO801) մակնիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում երկու մեքենաներն էլ դուրս են եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում: Նախնական վարկածով` վթարը տեղի է ունեցել «Վազ-21063»-ի վարորդի սխալի պատճառով:
12 հոգի, որից 8-ը անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի, Աշտարակի եւ Երեւանի հիվանդանոցներ, այդ թվում վարորդներ Մկրտիչ Կիրակոսյանն ու Արամ Գաբրելյանը:Բարեբախտաբար, զոհեր չկան: 7 տուժած, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ԵՒ եւ Արագածոտնի մարզի ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները: Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ավտովթարի փաստով
Ըստ մեր տեղեկությունների` միկրոավտոբուսը վերադառնալուց է եղել Վանաձորից եւ մեքենայում եղել են պարի խմբի անդամներ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

