600 երիտասարդ գործելու են միասին

17:06 | Հուլիս 27, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիբանանահայ Սերժ Ղարիբյանն ու իր ընկերներն առաջին անգամ են Հայաստանում: Նրանց հանդիպեցինք Օպերայի շրջակայքում, երբ ուրախ գոչյուններով երիտասարդները դուրս էին եկել ծանոթանալու մայրաքաղաքի տեսարժան վայրերին:

«Մենք Հայաստանում ենք 60 լիբանանահայերով, որպեսզի մասնակցենք հուլիսի 31-ից օգոստոսի 8-ը Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ համահայկական բանակումին»,- պատմում է երիտասարդ սկաուտը եւ ավելացնում, որ բանակումը կացկացվի Բյուրականի Անտառուտ գյուղում:
Դրան մասնակցելու են աշխարհի 22 երկրների մոտ 600 սկաուտներ:

Լիբանանի սկատուական «Երեց» խմբի խմբապետ Անթո Բալաբանյանի կարծիքով, այս հավաքները նպաստում են միասնականությանը: Բացի այդ. « Այս 9 օրվա մեջ պետք է յուրաքանչյուրն իր երկիրը ներկայացնի, կլինեն սկաուտական մրցումներ, պտույտներ եւ այլն»,- նշում է նա:

Իսկ թե այս տարի ո՞րն է լինելու բանակումի նշանաբանը` երիտասարդները միաբերան կոչեցին. «Գործենք միասի'ն» :

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100