Հրաժեշտ կտան եկեղեցում

18:02 | Հուլիս 26, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 18:00-ից 20:00 Սուրբ Հովհաննես եկեղեցում (Պ.Պռոշյան փողոց):

Քաղաքացիական հրաժեշտը կկայանա հուլիսի 29-ին, 12:00-ից 14:00-ը Գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան փողոց):

Հուղարկավորությունը` 14:00-ին Քաղաքային պանթեոնում (Կենտրոնական գերեզմանատուն)

Այդ մասին տեղեկացնում է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի թաղման կառավարական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախկին փոխնախագահ, ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մահացել էր հուլիսի 20-ին ԱՄՆ-ում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100