Հայոց ցեղասպանությունը ամենախոր ազդեցությունն ու անդրադարձն է ունեցել Վանում ծնված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքի եւ արվեստի վրա:
Արշիլ Գորկին մազապուրծ փախել է Արևմտյան Հայաստանից 1915թ. ցեղասպանության օրերին` դառնալով իր մոր սովամահության ականատեսը:
Այսօր եւ վաղը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մեծանուն նկարիչ Արշիլ Գորկուն:
ՙԱնձայն զոհեր. Արշիլ Գորկի՚ խորագրով միջոցառումը կսկսվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արշիլ Գորկու անվան թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանի դասախոսությամբ: Նա կներկայացնի նկարչի կյանքի եւ արվեստի վրա Եղեռնի ազդեցությունը:
Կընթերցվեն հատվածներ Գորկու նամակներից։ Դասախոսությանը կհաջորդի ՙՑավի գույնը՚ գրքի շնորհանդեսը,որի հեղինակն է Շահեն Խաչատրյանը։
Այնուհետեւ կներկայացվի Կարեն Ադամյանի ՙԱրշիլ Գորկի՚ վավերագրական ֆիլմը։
Գորկու կտավներից շատերը արտացոլում են այդ ժամանակաշրջանի տառապանքը եւ կորուստները։
Իր քրոջը հասցեագրված նամակներում Գորկին հաճախ է արտահայտվում Ցեղասպանության մասին՝ կոչելով այն ՙհարազատների ու բարեկամների մահվան երթ՚, ինչպես նաեւ ցավով հիշում իր մոր մահը։

