Զինված անձինք Հանրապետության հրապարակում

23:55 | Մարտ 09, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Մարտի 9-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում Գևորգ Թ.-ից ահազանգ է ստացվել:

Վերջինս հայտնել է, որ Մ.Խորենացու և Արգիշտիի փողոցների խաչմերուկում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել և դանակի սպառնալիքով հափշտակել 27.000 դրամ և 6.500 դրամ արժողության ապարանջան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են նույն օրը այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված, 1985 թ. ծնվ. Մանվել Գաբրիելյանը, Հարություն Իսրայելյանը և ոմն Արմեն:


Քիչ ավելի ուշ

Նույն օրը անհայտ քաղաքացուց ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի մերձակայքում դանակներով զինված երեք անձ կա:
Մեկնած ոստիկանության ծառայողները ՙՄարիոթ Արմենիա՚ հյուրանոցի մոտ նկատելով երեք անձանց` մոտեցել են նրանց, ներկայացել, սակայն նրանցից մեկը չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել, ձեռքով հարվածել ոստիկանության մայոր Ա. Հ.-ի կրծքավանդակին, որից հետո նրանք դիմել են փախուստի:
Փախուստի ժամանակ նրանցից մեկը վայր է ընկել և գլխի մասում ստացել վնասվածք:
Ոստիկանության ծառայողները հետապնդելով նրանց` Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Հարություն Իսրայելյանին, որը փախուստի ժամանակ վայր ընկնելու հետևանքով ստացել էր վնասվածք և Մանվել Գաբրիելյանին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բերման ենթարկվածները և Հանրապետության հրապարակից փախուստի դիմած ոմն Արմենը մարտի 9-ին կատարել են վերը նշված ավազակային հարձակումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100