Գետերը վարարել են

13:06 | Մարտ 19, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 18-ին, ժամը 13.50-ին եւ ժամը 17.10-ին Արարատի մարզից տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվել են համապատասխանաբար` Նորամարգ գյուղի 70-80 հա եւ Մասիս քաղաքին հարակից 50 հա մակերեսով ցորենի եւ առվույտի ցանքատարածքներ:

Երբ դուռը չեն բացում

Մարտի 18-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շապրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1948 թ. ծնված Զոյա Սահակյանի դին:

***
Նույն օրը, ժամը 16.31-ին Մարտունի քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ նույն քաղաքի Մյասնիկյան 14 հասցեում տեղակայված վագոն-տնակում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են նշված տնակի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1962 թ. ծնված Ա. Յակումորովի դին:

Զոհվածի դին հանձնվել է իրավապահ մարմիններին:

Թունավորում շմոլ գազից

Մարտի 18-ին, ժամը 18.23-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի ՙԱվստրիական՚ հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի նախկին ՙԷլեկտրոսարքեր՚ գործարանին հարակից 11-րդ շարքի թիվ 2 տնակի բնակիչներ` 1999 թ. ծնված Դավիթ եւ 2003 թ. ծնված Կարեն Մխիթարյանները:

Ժամը 18.40-ին նույն հասցեից Գյումրիի ՙՍամարիթեր՚ հիվանդանոց են տեղափոխվել 1974 թ. ծնված Նելլի Գրիգորյանը, 1978 թ. ծնված Գայանե եւ 1988 թ. ծնված Նարինե Մխիթարյանները
Բժիշկների գնահատմամբ տուժածների վիճակը բավարար է:

***
Նույն օրը, ժամը 23.54-ին շմոլ գազից թունավորումով ՙՍամարիթեր՚ հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Էդգար եւ 1992 թ. ծնված Արթուր Ղազմենչյանները:

Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատում:

Հրդեհ տանիքում

Մարտի 19-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 32 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել` 01.43-ին:

Այրվել է Ս. Շուշանյանին պատկանող տան տանիքը` 30 քմ մակերեսով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100