Այսօր Orange-ն իր բաժանորդներին ներկայացրեց Orange TV բջջային հեռուստատեսության ծառայությունը, որն այսուհետ թույլ կտա նրանց անմիջապես իրենց բջջայինի էկրանին դիտել 16 տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով:
Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նաև 2G հեռախոսների միջոցով, և որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:
Orange TV-ի շնորհիվ բազմաթիվ հեռուստաալիքներ հասանելի են դառնում Հայաստանի բնակչության գրեթե 85%-ի համար, ովքեր գտնվում են 3G+ ցանցի ծածկույթի ներքո:
Orange TV ծառայությունը հասանելի է անմիջապես Orange Աշխարհ WAP պորտալից (wap.orangearmenia.am): Ծառայության ակտիվացումն անվճար է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար:
Վճարումը կատարվում է միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` ըստ կիլոբայթերի, համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

