"ԱրմենՏել" ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) -ից հայտնում են, որ միացել է եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին (backbone) "Caucasus Cable System"-ի միջոցով:
Տվյալ ուղղությունն ամբողջովին անկախ է և ի լրումն առկա երեքին կդառնա նոր մայրուղի` ապահովելով "ԱրմենՏել"-ի մուտքն ինտերնետ:
"Մեր ենթակառուցվածքի միացումը նոր` չորրորդ ուղղությանը կապի արտաքին ուղիների դիվերսիֆիկացմանն ուղղված ռազմավարության մի մասն է կազմում: Մեզ, որպես կապի միասնական օպերատոր, դա հնարավորություն է ընձեռում ոչ միայն բարձրացնել մեր կողմից մատուցվող ինտերնետի այլ նաև միջազգային հեռախոսակապի որակը",- նշեց "ԱրմենՏել" ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր մայրուղին անցնում է Սև ծովի հատակով, իսկ եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին միանում է Բուլղարիայի տարածքում:

