Այս գիշեր Լոռու մարզի տարբեր համայնքներում սաստիկ քամիները բավական մեծ ավերածություներ են առաջացրել, մասնավորապես Նոր Խաչակապ համայնքի մերձակայքում բարձրացել է Դեբեդ գետի ջրի մակարդակը, որի արդյունքում գետը փոխել է հունը և լցվելով երկաթգծի տակ, առաջացրել փլուզման վտանգ:
Ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային երթևեկը, ջրից ազատելու և այն բնականոն գրաֆիկով վերակագնելու նպատակով:
Իրավիճակին տեղում ծանոթանալաու նպատակով համայնքներ են այցելել մարզի ղեկավարը, ՀԿԵ ՓԲԸ «Վանաձոր» գծակայարանային միավորման ղեկավարությունը:
Ինչպես նշել է Լոռու մարզի փրկարար վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը վարչությունում ահազանգեր են ստացվել Վանաձոր, Քարաբերդ, Ալավերդի համայնքներից: Ուժեղ քամիները բավականաչափ վնասել են նաև Մեծ Պարնի համայնքին, մեծապես տուժել են բնակելիներ, և գյուղի դպրոցի տանիքը: Հրաչ Անտոնյանի խոսքով, վնասի չափերը դեռևս ճշգրտվում են:

