Այրվել են խնձորենիները

11:42 | Մարտ 12, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 11-ին, ժամը 15.30-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` ՙԴեմեր՚ կոչվող հողատարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 17.00-ին:

Լ. Դունամալյանին պատկանող խնձորի այգում այրվել է 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 15 ծառ: Տեղեկացնում է Հայաստանի Փրկարար ծառայությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100