Մարտի 10-ին, ժամը 15.00-ին ձնհալի հետեւանքով հեղեղվել է Կոտայքի Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը:
Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները: Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ:
Վնասի չափը ճշտվում է:
Ուժեղ քամի
Մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով:
Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Այրվել է էլեկտրական վահանակը
Մարտի 10-ին, ժամը 19.47-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Զոր. Անդրանիկի 20 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.23-ին:
Շենքի շքամուտքում այրվել են էլ. վահանակ եւ մալուխներ:
Հայտնում են Հայաստանի Փրկարար ծառայությունից:

