Ուժգին երկրաշարժ Չիլիում

19:53 | Մարտ 11, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյին 90 մղոն հեռավորության վրա` 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է CNN -ը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վալպարասի շրջանում, որտեղ նախատեսված էր երկրի նորընտիր նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության արարողությունը:
Հենց այդտեղ տեղակայված տեսախցիկները արձանագրել են աղետի առաջին վայրկյանները եւ այն ցուցադրել ուղիղ եթերով: Երկրաշարժից տուժածների եւ զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Share |
Արխիվ
Rambler's Top100