Մարտի 23-ին` ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա «Էկոդար» հասարակական կազմակերպության` ՀՀ կառավարության դեմ ուղղված հայցի առաջին նիստը:
Հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որը վերաբերում է «ACP» ընկերության (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ)` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատմանը:
Ըստ «Էկոլուրի»` երկու անգամ Վարչական դատարանը մերժել է այս հայցը, իսկ հասարակական ակտիվիստները բողոքարկել են մերժումները:
Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է բողոքը` հայցվոր կողմ ճանաչելով միայն «Էկոդար» հասարակական կազմակերպությանը եւ հայցվոր չճանաչելով «Transparency International» ՀԿ-ին:

