Անմատչելի բուժում

10:37 | Մարտ 10, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վնասների նվազման եվրասիական ցանցը» ներկայացրել է տարեկան զեկույց, որում նշվում է, որ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում համապատասխան միջոցառումներ չեն իրականացվում թմրանյութից մարդկանց կախվածությունից բուժելու համար:

Ըստ զեկույցի` այդ երկրներում այսօր կան ավելի քան 3.7 միլիոն թմրամոլներ, ովքեր կարող են դառնալ ՄԻԱՎ վարակակիր:

Նրանց մեծ մասը, սակայն, այսօր զրկված է միջազգայնորեն հաստատված` օփիումը փոխարինող դեղամիջոցով բուժումից: Այն համարվում է առավել անվտանգ եւ արդյունավետ, նպաստում թմրամոլների մահացության նվազմանը:

ԽՍՀՄ տարիներին այս բուժումը արգելված էր եւ չնայած, որ միայն 2010 թվականի սկզբին մատչելի դարձավ տարածաշրջանի 29 երկրներից 25- ում, մինչ օրս մատչելի է քչերին:

«Վնասների նվազման եվրասիական ցանց»-ի զեկույցի համաձայն,` միայն կենտրոնական Ասիայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ղրղզստանում բուժումը մատչելի է թմրամոլների 3 տոկոսին, Ղազախստանում եւ Տաջիկստանում`մոտ 1 տոկոսին:

Ցանցի մասնագետները հավատացնում են, որ պատճառը այսօր Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում թմրամիջոցներից բուժման նկատմամբ տարվող քաղաքականությունն է, որը ըստ նրանց խոչընդոտում է արդյունավետ բուժման տարածմանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100