Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բոտուլիզմով թունավորված երեք բնակիչներ տեղափոխվել են Երեւանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն:
Ընտանիքի անդամները 63-ամյա Համլետ Բաբայանը, նրա կինը` 57-ամյա Զարուհի Բաբայանը եւ հարսը` 23-ամյա Հայկուշ Համբարձումյանը, մարտի 6-ի երեկոյան սննդամթերքի հետ օգտագործել են մարինացված լոլիկ եւ սալորի կոմպոտ: Հաջորդ օրը նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Թե ինչից են թունավորվել ընտանքի անդամները, կպարզվի մանրէբանական հետազոտությունից հետո:
Տեղում նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Սիսիանում բոտուլիզմով թունավորման դեպք է գրանցվել 2007թ.-ին, հիվանդության պատճառը պահածոյացված տաքդեղն է եղել, բոտուլիզմից մահացության 1 դեպք է գրանցել 1980թ.:

