Մարտի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, որից 2-ը բացահայտվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 4 դեպքից բացահայտվել է 3-ը, մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքից` 41-ը, խարդախության 24 դեպքից` 22-ը: Բացահայտվել է նաև գողության 42 և խուլիգանության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, գողության 18, խարդախության 3 և խուլիգանության 1 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

