«Դոմոդեդովո» չեն թռչում

14:00 | Մարտ 10, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավիատոմսերի վաճառքի գրասենյակների աշխատակիցների համար լրացուցիչ աշխատանք է ավելացել: Նրանք ստիպված են զանգահարել իրենց հաճախորդներին ու տեղեկացնել «Արմավիա»-ի հերթական փոփոխության մասին:

«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք չեն կատարում: Ըստ որոշ տեղեկությունների` «Դոմոդեդովոյին» «Արմավիան» պարտքեր ունի: Ճշտելու համար դիմեցինք ավիաընկերության մամլո քարտուղարին:

«Ելնելով կոմերցիոն նպատակահարմարությունից` «Արմավիա» ավիաընկերության տնտեսագետները առաջարկել են բիզնես վարելու նման գործելաոճ: Թե երբ կվերականգնվեն «Դոմոդեդովոյում» վայրէջքները` կորոշեն մեր կոմերցիոն ծառայությունում»,-«Ա1+»-ին փոխանցեց ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:


Ներկայումս «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում միայն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, իսկ մարտի 12-ից նաեւ` «Շերեմետեվոյում»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100