Փախցրել է ու հարվածել

18:00 | Փետրվար 09, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ին, ժամը 23.35-ին, Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:

Ըստ ոստիկանության ամփոփագրի` պարզվել է, որ 1989 թ. ծնված Արսեն Ն.-ն փախցրել է Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի մոտ կայանված, 1943 թ. ծնված Ժոզեֆ Ա.-ին պատկանող ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենան, հարվածել Ա. Խաչատրյան փողոցի թիվ 6 շենքի մոտ գտնվող բետոնե պատնեշին և դիմել փախուստի, սակայն բռնվել է դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողների կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Share |
Արխիվ
Rambler's Top100