Առգրավվել են տաքսիները

13:34 | Փետրվար 05, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարկադիր կատարողները նախորդ երկու օրերին առգրավվել են ՙԱրտյոմ-Արտուշ եղբայրներ՚ ՍՊԸ-ին պատկանող, բանկում գրավադրված 28 ավտոմեքենա: Դրանք շահագործվում էին երկու տաքսի-սերվիսներում:

Հարկադիր գործողություններն իրականացվել են 2009թվականի դեկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա հարուցված գործի շրջանակներում:

Ըստ ԴԱՀԿԱԾ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանի` այն նախատեսում է ՙԱրտյոմ-Արտուշ եղբայրներ՚ ՍՊԸ-ից հոգուտ ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի բռնագանձել 123 միլիոն դրամ:

Նաև արգելանք է կիրառվել 6 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում են բնակարաններ եւ առանձնատներ:

Հայտնաբերվել են ևս 12 տրանսպորտային միջոց, սակայն ոչ սարքին լինելու պատճառով դրանք չեն տեղափոխվել ծառայության տարածք: Արգելանքի տակ գտնվող և առգրավված գույքը սահմանված կարգով օտարվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100