Եզդին չգիտի՞

16:27 | Փետրվար 05, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամից ես եմ գալիս, տեր ողորմեան ինքն է կարդում»,-ահա այսպես Եզդիների ազգային միության ներկայացուցիչն արձագանքեց Գյուղնախարարության պաշտոնյանի հայտարարությանը:

Գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում վստահեցնում էր, թե հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է և որ ավելին` մոտակա 2-3 տարվա ընթացքում մենք կունենանք կտրուկ աճ:
Մինչդեռ` ոչխարաբուծությամբ զբաղվողները հակառակն են պնդում` հաշվի առնելով ոչխարի արտահանման ծավալները:

Գյուղնախարարության տվյալների համաձայն` անցյալ տարի հանրապետությունում կար շուրջ 560 հազար գլուխ ոչխար, որից 430 հազարը մայրական գլխաքանակն էր:Այսինքն` նման շարժի դեպքում ենթադրվում է`տարեկան 450 հազար մորթման ենթակա գլխաքանակ :

2009թ-ին Հայաստանից Իրան է արտահանվել 117 000 գլուխ ոչխար:

Եզդիների ազգային միության անդամ Օմար Մամոյանը, չհերքելով այն փաստը, որ եզդիները ոչխարները վաճառել են առաջարկված բարձր գնի համար, այնուամենայնիվ, նշեց, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գոնե մայրական ոչխարների արտահանման լիցենզիա չտրամադրելու համար

«Ա1+»-ի այն հարցին, թե ովքեր են Հայաստանում զբաղվում ոչխարի արտանմամբ, Գյուղնախարարության ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց` շատերը: Նա հերքեց այն լուրերը, թե այդ բիզնեսը որեւէ մեկի մենաշնորհն է:

 

 

 

Share |
Rambler's Top100