Մ. Բաղդասարով. « Ինձնից մի' պահանջեք»

18:55 | Փետրվար 03, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմավիա» եւ «Միկա» ընկերությունների տնօրեն Միքայել Բաղդասարովը համարում է, որ ավիատոմսերի բարձր գների համար ոչ միայն ինքն է պատասխանատու:

«Գնի իջեցում չի կարելի միայն «Արմավիայից» պահանջել : Պահանջեք նաեւ առնչվող կազմակերպություններից, ովքեր մեզ համար բարձրացնում են տոմսի գները»,-լրագրողներին ասաց նա:

Միքայել Բաղդասարովի խոսքով, այսօր «Արմավիայի» ավիատոմսերի գների մեջ ներառվում են տարբեր տեսակի տուրքեր ու հարկեր, իսկ ավիատոմսից ստացվող եկամուտներից «Արմավիա»-ին բաժին է ընկնում միայն 20-25 տոկոսը:

Մնացածն, ըստ նրա, ծախսվում է աշխատավարձերը վճարելու եւ ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը ապահովելու համար:

«Բոլորին թվում է, թե միայն մեր ավիաընկերությունը պետք է իջեցնի գները: Կա պետություն եւ այլ կառույցներ, որոնք ստեղծում են գները, եւ միայն ավիաընկերությունը չի կարող նվազեցնել գները»,-նշեց Միքայել Բաղդասարովը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100