Դիմել է ՍԴ

11:56 | Փետրվար 02, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 10-ի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ ընտրությունները դիտարկած «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը Սահմանադրական դատարանին այսօր դիմում է ներկայացրել:

Նա վիճարկում է ԸՕ 63.1-րդ հոդվածի 2-րդ մասով և ՎԴՕ 150-րդ հոդվածով սահմանված դրույթների սահմանադրականությունը:

Ըստ Ռուբեն Թորոսյանի` թիվ 10 ԸԸՀ-ը հունվարի 14-ին ամփոփել է ընտրության արդյունքներն` առանց հաշվի առնելու իր` Վարչական դատարանում առկա երկու հայցադիմումները:

Դրանց վերաբերյալ բողոքներն արդեն գտնվում են Վճռաբեկ դատարանում:

«Իսկ խոսքը գնում է հայցադիմումներում բերված այնպիսի օրինախախտումների մասին, որոնք կարող էին և ազդել են քվեարկության արդյունքների վրա»,- ասում է Ռուբեն Թորոսյանը:

Ի դեպ, ԸԸՀ-ը տեղի ունեցածը բացատրում է նրանով, որ ԿԸՀ-ից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Վարչական դատարանում չքննված դիմումներ չկան:

Share |
Արխիվ
Rambler's Top100