Կամո Արեյանը վերադառնալո՞ւ է

13:22 | Փետրվար 02, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմից «Ա1+»-ի հետ զրույցում հերքեցին այսօր մամուլում հրապարակված այն լուրը, թե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեկ արձակուրդի է ուղարկել փոխքաղաքապետ Կամո Արեյանին` այլեւս չվերադառնալու պայմանով:

«Կամո Արեյանն իր հերթական արձակուրդում է եւ 24 օր հետո կվերադառնա աշխատանքի»,- «Ա1+»-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Անժելա Մարտիրոսյանը:

Անձամբ Կամո Արեյանի հետ զրուցել մեզ չհաջողեց: Առայժմ նրա հեռախոսը անհասանելի է:

Հիշեցնենք, որ Կամո Արեյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2003թ-ից:

Share |
Արխիվ
Rambler's Top100