Մեր տեսանյութերը հեռախոսով

13:42 | Հունվար 11, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամանորի արձակուրդներից հետո` այսօրվանից դուք վերստին Ձեր բջջային հեռախոսով կարող եք ծանոթանալ օրվա լրահոսին` տեսաշարով:

Ընդամենը մեկ SMS եւ դուք կարող եք դիտել «Ա1+»-ի օրվա ողջ լրատվությունը' տեսաշարով` Ձեր բջջային հեռախոսի էկրանին:
«Ա1+»-ի տեսանորությունները հասանելի են 24 ժամ շարունակ. նորությունները թարմացվում են ժամը 14:00-ին եւ 18:00-ին, իսկ ժամը 21:00-ին ամփոփ թողարկումն է:

Անկախ նրանից, թե որ օպերատորի` «Արմենթելի» (Բիլայն), «Վիվասելի»(Վիվասել-ՄՏՍ), կամ «Օրանժի» բաժանորդ եք` ուղարկեք 111 կոդը 1618 համարին եւ Դուք կստանաք համապատասխան հղում/լինկ/:

Սեղմելով հղումը` ձեր հեռախոսը կբեռնավորի օրվա ամենաթարմ վիդեոնորությունները: Այսինքն` Դուք կստանաք օրվա թարմ լուրերը դիտելու հնարավորություն` ցանկացած վայրում եւ ցանկացած պահի:
Ծառայությունը վճարովի է` 1 SMS-ի արժեքն է 180 դրամ` ներառյալ ԱԱՀ:

Տեխնիկական խորհրդատվության համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով` 010523218 , 099555087:

 

Share |
Rambler's Top100