«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը շարունակում է մնալ «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Վերջինիս այսօր չեն տեղափոխի «Դատապարտյալների հիվանդանոց»: Այդ մասին «Ա1+»-ին ասաց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը:
Նա նաեւ չհաղորդեց,թե երբ կտեղափոխեն:
Ի դեպ, Սասուն Միքայելյանի ազգականները «Ա1+»-ին հաղորդեցին, որ նրա վիճակը շարունակում է նույնը մնալ: Նա ունի ցավեր, ինչպես նաեւ սրտի խնդիրը շարունակում է անհանգստացնել:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նա դժգոհել է սրտի աշխատանքից, բարձր ճնշումից, ինչպես նաեւ զգացնել են տվել պատերազմի ժամանակ Միքայելյանի մարմնում հայտնված մեկ տասնյակից ավել բեկորները: Սակայն այժմ նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, քանի որ ենթարկվել է վիրահատությունների:

