Որդին սպանել է ծնողներին

12:31 | Դեկտեմբեր 26, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վ. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Նազարյանին։

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի իրենց տանը, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով կոկորդները կտրելով` սպանել է ծնողներին՝ 1936 թ. ծնված Շամիր եւ 1946 թ. ծնված Լյուդմիլա Նազարյաններին։

Արթուր Նազարյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի` ցանկանալով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Հանցագործության գործիք դանակն առգրավված է։ Արթուր Նազարյանը ձերբակալված է։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Share |
Արխիվ
Rambler's Top100