«Որոգայթ» հեռուստասերիալի գլխավոր դեարակատար Հարություն Մովսիսյանը` Հովոն, համարում է, որ սերիալը բավականին հետաքրքիր է եւ երեխաների հոգեբանության վրա չի ազդում: Իսկ այն մարդիկ, ովքեր քննադատում են, պարզապես նախանձ են:
«Ես կարծում եմ եւ կարելի է մտածել, թե դա կարճամտության հետեւանք է կամ մեր ազգի մեջ կա այդ հատկանիշը` նախանձություն: Շատ պարզ է, եթե ժողովուրդը հասկանում է ինչի մասին է խոսքը, ապա ո՞նց կարող է, որ ինչ- որ մեկը, որ իրեն մասնագետ է համարում, չի հասկանում: Ուրեմն ոչ թե չի հասկանում, այլ չի ուզում հասկանալ, դրանք շատ տարբեր բաներ են»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան` ասաց դերասանը:
Հարություն Մովսիսյանը անցնող տարին շատ ճոխ տարի է համարում` լի անակնկալներով: Իսկ 2010 թվականից դերասանը մեծ անկալիքներ ունի: Նա ունի շատ ծրագրեր, որոնք, ըստ Հարություն Մովսիսյանի, մեծ բավականություն կպատճառեն հասարակությանը:

