Հայաստանում իրավիճակը դեռ նորմալ է

18:31 | Դեկտեմբեր 23, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեեւ եվրոպական մի շարք երկրներում ցրտերի, տեղացած առատ ձյան պատճառով օդանավերի չվացուցակը անընդհատ փոփոխվում են, չվերթները հետաձգվում են անգամ մի քանի օրով, սակայն Հայաստանում իրավիճակը նորմալ է:

«Զվարթնոց» օդականավակայանի լրատվական ծառայությունում «Ա1+»-ին տեղեկացրին, որ թռիչքներն իրականացվում են առանց ուշացումների, իսկ ժամանումները երբեմն ուշանում են եվրոպական երկրներից ուշացումով մեկնած լինելու պատճառով:

Տարբեր ավիաընկերություններում իրավիճակը գնահատեցին նորմալ: Միայն «Էյրֆրանսում» տեղեկացրին, որ մի քանի օր եղանակային պայմանների հետ կապված Փարիզի չվերթերը հետաձգվել են, բայց հիմնկանում իրավիճակը վերահսկվում է: Իսկ այսօր ընդհանրապես ուշացում, ձգձգում չի արձանագրվել:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100