Մատենադարանի նախկին փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանն այսօր մեղավոր ճանաչվեց խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ:
Բանուչյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում, եւ նա ազատվեց պատժաչափը կրելուց:
Բացի այդ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց նրանից` հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի բռնագանձել մոտ 2.3 մլն դրամ:

