Կարկուտից հետո գյուղացիները փակեցին ճանապարհները

21:20 | Մայիս 12, 2013 | ՄԱՐԶԵՐ

Մրգաշատցիները փակել են Երևան Արմավիր մայրուղին:
Ալաշկերտցիները փակել են Արմավիր - Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը:
Հայկավանցիները փակել են միջհամայնքային նշանակության ճանապարհը:
Արմավիրցիները փակել են Արմավիր միջհամայնքային նշանակության ճանապարհը:
Տասնյակ գյուղերի բնակիչներ ճանապարհ փակելով պահանջում են կարկուտի հասցրած վնասների փոխհատուցման արագ լուծում, պահանջում են նաև գյուղնախարարի հետ հանդիպում:

Գյուղնախարարն էլ կարկուտից տուժած գյուղերի գյուղապետերի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ Արմավիրի մարզպետարանում քննարկում է հետագա անելիքը:

Գյուղնախարարը առայժմ խորհուրդ է տալիս խաղողի այգիների խոր էտ կատարել, իսկ պտղի և բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման մասին լռում է:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ գյուղացիներից երկու օր ժամանակ է խնդրում վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար: Առայժմ ճանապարհները մնում են փակ, գյուղացիները չեն նահանջում, պահանջում են արագ և ողջամիտ քայլեր կառավարության կողմից:

ԱԼՏ հը

Share |
Արխիվ
Rambler's Top100