Երեւանում բացվում է «Գրանշան» ցուցահանդեսը

11:20 | Հունիս 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում շարունակվում են Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 14-16-ը Երևանում կանցկացվի ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը:

Այն իր աշխատանքը կսկսի հունիսի 14-ին ,ժամը 11.00-ին Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում:

Հունիսի 14-16-ը Նկարչի տանը կգործի «Գրանշան» ցուցահանդեսը,որում կներկայացվեն տառատեսակների Գրանշան 2008-2011թթ. միջազգային մրցույթների մրցանակակիր աշխատանքները:

Իսկ Նկարչի տան հարևանությամբ ` ԱՕԿՍ-ի շենքում հունիսի 14-ին ժամը 16.30-ից սկսած լրագրողները կարող են լուսաբանել նաև տառատեսակների մրցույթի ժյուրիի աշխատանքը:

«Գրանշան-2012» համաժողովին զուգընթաց հունիսի 14-ին,ժամը 17.30-ին Նկարիչների միությունում կբացվի «Սիրե՛ք բրիտանական գրքերը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և բրիտանական Նորթամփթոնի համալսարանի համատեղ ջանքերով:

Այս մասին հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Share |
Արխիվ
Rambler's Top100